Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհատկացնի 1,2 միլիարդ ֆունտ (1,6 մլրդ դոլար) գերհզոր համակարգիչ ստեղծելու համար, որը կզբաղվի եղանակի ճշգրիտ կանխատեսումներով։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարարությունը, գրում է ТАСС գործակալությունը: «Վերջին տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ճշգրիտ և ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարևոր է կլիմայի փոփոխության ժամանակ»,- հայտարարել է բրիտանական օդերևութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փենի Էնդերսբին: Սպասվում է, որ գերհզոր համակարգիչը պատրաստ կլինի մինչև 2022 թվականը: Մասնագետները հույս ունեն, որ համակարգիչը կօգնի նվազեցնել փոթորիկներից և ջրհեղեղներից վնասները՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների համար: