Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Ոճային երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։