Նոր տիպի կորոնավիրուսը, որն արձանագրվել է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, վաղ փուլերում դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով: Այդ մասին ասված է Ուհանի Առողջապահության գործերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել էին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: «Ամենավաղ փուլում հիվանդությունը դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով, վաղ փուլում այն ընթանում է երկարատեւ թեթեւ ձեւով:

Հիվանդությունը հեշտությամբ կարող է ծանր ձեւի վերաճել տարեց մարդկանց եւ ուրիշ հիմնական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերկհովեն հայտարարել է, որ Ուհանում արձանագրված կորոնավիրուսի նոր տիպը կարող է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդուց մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: