interfax.ru-ն հայտնում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է մանկահասակ աղջկա վրա, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հայտնի է, որ վարժեցված գիշատիչը գլխի հատվածում վնասվածքներ է հասցրել 3-ամյա երեխային:

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկը նստած է եղել առաջին շարքում, իսկ կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու հարձակվել:

Միջադեպի հետևանքով երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: