Խոյ. Եթե հիմա ամեն բան ճիշտ գնահատեք, ապա օրը կուրախացնի ձեզ: Կհասնեք այնպիսի արդյունքների, որոնք նախկինում համարում էիք, որ ձեր ուժերից վեր են: Նոր ռոմանտիկ հրապուրանքների համար բարենպաստ ժամանակ է: Եթե ցանկություն ունեք փոխելու անձնական կյանքը, ապա սկսեք, այդ հնարավորությունը ձեզ տրվել է:

Ցուլ. Այս փուլում ձեր առաջ խոչընդոտներ կծառանան: Դուք բարդությունների առաջ կկանգնեք, կյանքի բոլոր ոլորտներում: Ամեն բան արեք, որպեսզի փակուղու մեջ չհայտնվեք: Ցանկացած պարագայում բացասական էմոցիաներին մի տրվեք:

 

Երկվորյակ. Մեծ արդյունքների կհասնեք ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Հիմա բանավեճերից եւ քննարկումներից մի խուսափեք: Ձեր ուժը այսօր ձեր խոսքի մեջ է, եւ այն պետք է կիրառեք: Զգացմունքային պոռթկումներից զերծ մնացեք:

Խեցգետին. Կարող եք ապագային միտված պլաններ կազմել: Հատկապես ձեր պլանները կլինեն իրատեսական ձեր մասնագիտական առաջխաղացման ոլորտում:Այժմ դուք առավել քան երբեք հստակ եք մտածում եւ սթափ գնահատում իրադրությունը: Օրը կարող է հաճելի անակնկալներ մատուցել ձեզ, նոր ծանոթություններով:

Առյուծ. Նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Դրա փոխարեն բարենպաստ ժամանակ է նոր ծանոթությունների, նոր կապերի հաստատման համար: Այսօր օրը կանցնի բավական ձանձրալի եւ միապաղաղ կերպով: Ձանձրույթը ցրելու համար, ավելի լավ է երեկոյան հանդիպել հին ընկերներին:

Կույս. Այսօր ավելի լավ է սպասողական դիրք բռնեք, նախքան որեւէ կոնկրետ գործողության դիմելը: Սիրելիի հետ հարաբերություններում առանձնահատուկ փոփոխությունների մի սպասեք: Փորձեք խուսափել վեճերից եւ լարվածությունից:

 

Կշեռք. Այսօր հատկապես տրամադրված եք պատրանքների գիրկն ընկնելը: Այդ իսկ պատճառով հնարավոր է հետաձգեք լուրջ որոշումների կայացումը: Չի կարելի այսօր գնալ զիջումների: Գործողություններում առաջնորդվեք խղճով:

Կարիճ. Այսօր, խոսակցություններում դուք պետք է պահպանեք պատշաճության կանոնները: Նույնը վերաբերում է նաեւ կոնկրետ գործողությունների դիմելիս: Շատ ավելի լսեք, քան խոսեք: Մոտենում են փոփոխությունների ժամանակներ մասնագիտական գործունեության ոլորտում:

Աղեղնավոր. Բարենպաստ ժամանակ է ցանկացած գործ կատարելու համար: Եթե փոփոխություններ եք նախատեսում մասնագիտական գործունեության ոլորտում, ապա մի հետաձգեք: Չափից դուրս դանդաղկոտությունը կարող է բերել այն բանին, որ չափից դուրս ուշ կլինի:

Այծեղջյուր. Ճակատագիրը ձեզ դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս: Մոտակա ժամանակներում դուք որոշում կկայացնեք շատ կարեւոր հարցում, որը կարեւոր է, որ երբեք չքննարկեք կամ կասկածի տակ դնեք: Սիրային հարցերում ամեն բան կարող է կտրուկ շրջադարձ կատարել:

 

Ջրհոս. Որեւէ մեծ իրադարձություն այսօր տեղի չի ունենա: Եկամուտների նոր աղբյուր կհայտնաբերեք: Թեեւ այն մեծ եկամուտներ չի խոստանա, սակայն այս փուլում դա ձեր համար կարեւոր է: Փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից:

Ձկներ. Այսօր դուք դժվարությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ ոչ վաղ անցյալում համախոհներ եք եղել: Հնարավոր է հին օրագիր կամ հուշատետր գտնեք, որտեղ ինֆորմացիա հայտնաբերեք, որն էլ ձեզ համար նոր հորիզոններ բացի:

Աղբյուրը՝ «Հրապարակ»