Շատ երկար ժամանակ է, ինչ գիտնականները փորձում են պարզել, թե կոնկրետ երբ է homo sapiens-ը սկսել բնակություն հաստատել Երկրի վրա: Հնագիտական պեղումները հուշումներ տալիս են, սակայն հստակ ժամանակ գտնելը դժվար առաջադրանք է:

 

1. Չինչորո քաղաքակրթության մարդկանց մումիֆիկացված մնացորդներ

Մարդիկ սկսել են մահացածներին մումիֆիկացննել դեռ հին եգիպտացիներից էլ վաղ: Ամենահին մումիան պատկանում է Չինչորո քաղաքակրթությանը, որը վերագրվում է մ.թ.ա. 5050 թվականին՝ մեզանից 7 հզ տարի առաջ: Մեր օրերում Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատում հայտնաբերվել են 282 մումիաներ, որոնց մեկ երրորդը պահպանվել են սկզբնական տեսքով, իսկ մնացածները պատրաստվել են ցեղակիցների ձեռքերով, որոնք հանել են մահացածների օրգանները և մարմինը լցրել են բանջարեղենով:

 

2. Սացե մարդ էցի

1991 թ. Սեպտեմբերի 19-ին երկու գերմանացի զբոսաշրջիկներ Ալպերում սառույցների մեջ մարմին քարացած մարմին գտան: Այն ուսումնասիրելուց հետո հնագետները եզրակացրին, որ էցիները ապրել են շուրջ 5 հզ տարի առաջ: Այս մումիան ամենահինն է այն մարմիններից, որոնք պահպանվել են առանց որևէ միջամտության:

 

3. Իռլանդիայի քարանձավներում հայտնաբերված երեխայի և մեծահասակի ոսկորներ

2013 թ. նոյեմբերին Իռլանդիայի Նոկնառեա լեռան անմատչելի քարանձավներից մեկում հայտնաբերվեցին ոսկերներ: Քարանձավի հետագա ուսումնասիրման արդյունքում այլ մնացորդներ ևս գտնվեցին: Ռադիոածխածնային անալիզը ցույց տվեց, որ չափահաս մարդը մահացել է ընդամենը 300 տարի առաջ, իսկ ահա երեխան՝ շուրջ 5200 տարի առաջ:

 

4. Նախապատմական մարդկանց նկարները Լասկոյի քարանձավում

Ֆրանսիայում գտնվող Լասկոյի քարանձավը 1940 թ. հայտնաբերել են չորս դեռահասներ: Մտնելով ներս՝ նրանք նկատել են, որ պատերը պատված են նախապատմական նկարներով: Դրանք խոշոր կենդանիների պատկերներ էին: Ներսի բոլոր պատերին և առաստաղին ավելի քան 600 այդպիսի պատկերներ կային, որոնք արվել են նախապատմական մարդկանց մի քանի սերունդների կողմից: Վերջիններիս տարիքը գնահատվում է 15-17 հզ տարի:

 

5. Պեշ Մերլ՝ ֆրանսիական քարանձավ նախապատմական պատկերներով

Ֆրանսիայի Կաբրերե շրջանում Պեշ Մերլ անվանմամբ քարանձավ գոյություն ունի, որը պատված է Գրավետյան քաղաքակրթության ժամանակների պատկերներով (շուրջ 27 հզ տարի առաջ): Եվ սա ապացույց է այն բանի, որ դեռևս այն ժամանակներից մարդ արարածը գոյություն է ունեցել: Քարանձավում կա անկյուն, որի պատերին նկարված են նախապատմական ֆաւնոայի ներկայացուցիչներ՝ միագույն և խայտաբղետ ձիեր, մամոնտներ, եղնիկներ: Հնէաբանները նաև գտել են մարդկային ձեռքերի հետքեր և երեխաների ոտնահետքեր կավի վրա: