Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացության (հաջի) միջազգայնացման մասին Կատարի պահանջը հանդիսանում է թագավորության հանդեպ «պատերազմի հայտարարում»։

Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

«Սրբավայրերի միջազգայնացման Կատարի պահանջը հանդիսանում է ագրեսիա և պատերազմի հայտարարություն ընդդեմ թագավորության»,-ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան իրավունք ունի պատասխանելու ցանկացածին, ով «աշխատում է սրբավայրերի միջազգայնացման ուղղությամբ»։

Նշվում է, որ չկա որևէ պաշտոնական հաստատում այն բանի, որ Դոհան իսկապես նման պահանջ է առաջադրել։ Կատարը նախկինում բազմիցս հիշեցրել է, որ Էր Ռիադը քաղաքականացրել է ուխտագնացությունը, թեև իսլամը, ինչպես և ցանկացած կրոն, ենթադրում է սրբավայրերի աշխատանքում և ուխտագնացությունների անցկացման հարցում քաղաքականության բացակայության։