Իննա Խոջամիրյանը «ֆեյսբուքյան» իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կարծես հարսի կերպարում է: Շատերը շտապել են ենթադրել, որ դերասանուհին պատրաստվում է կյանքի կարեւորագույն քայլերից մեկն անել: BRAVO.am-ի հետ զրույցում մասնագիտությամբ հոգեբան Իննան նշել է, թե ինչ առիթով էր գեղեցկացել, նաեւ պատմել է «Թաքնված սեր» սերիալի ավարտից հետո նոր զբաղվածության մասին

 

«Արձագանքներ շատ են եղել, որ նկարներում կարծես հարս լինեմ, հետաքրքրվել են՝ իսկապես ամուսնանում եմ:): Գաղտնիքը, կարծում եմ, սպիտակ մազակալի մեջ է, որը հարսանեկան սանրվածքի պատրանք է ստեղծում: Ուրախ եմ, որ ծանոթներս, ընկերներս, երկրպագուներս ցանկանում են ինձ հարսանեկան զգեստով եւ երջանիկ տեսնել, սակայն նման մտադրություն ներկայումս ընդհանրապես չկա: Երբ ընտրյալ ունենամ եւ նման պլաններ կազմվեն, սիրով հրապարակավ կխոսեմ այդ մասին: Եվ ի վերջո, ես փոքրիշատե պահպանողական եմ. հարսանիքիս նման համարձակ դիմահարդարում չեմ անի: Ամեն դեպքում այդպես եմ կարծում»,-ասել է Իննան:

 

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում