Օրերս Թեհրանում գտնվող Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ սև զգեստով լուսանկար է հրապարկել և գրառում կատարել.

 

«Հիանալի նախաձեռնություն էր արվեստագետների հետ հանդիպումն Արցախում։ Պետք է հաճախ առիթ ստեղծել, միայն ափսոս որ ես այսօր նոր վերադարձա Թեհրանի հյուրախաղերից ու այդ պատճառով է, որ ներկա չեղա։


ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇՓՎԵՆՔ։Մենք պետք է Նորից սովորենք շփվել։ Մենք՝ արտիստ- հանդիսատես, հաղորդավար- հեռուստադիտող, ծնող- երեխա, ուսուցիչ- աշակերտ, պարզապես անցորդ ու ինչ - որ տուրիստ, քաղաքի բնակիչն ու գյուղինը, նախարարն ու նրա աշխատակիցը... շարքն անվերջանալի է, բայց շփումն է, որ առողջ կյանք է ստեղծում։


Ես կարոտում եմ բեմը. շփումը՝ ամենաիսկական ու ջերմ հանդիսատեսի հետ, կարոտում եմ դա Հայաստանում, կարոտում եմ դրսում՝ ամենուր։ Թեհրանի մեր հյուրախաղերը ռեստարտ էին ինձ համար. կիրթ, զարգացած, չնայած իր անսահման կարոտին՝ սթափ ու գիտակից հանդիսատեսը, որը մի բառ անգամ բաց չէր թողնում ասված խոսքից, մեծագույն երջանկություն է, որ կարող է ունենալ բեմում կանգնած հանդիսավարը։ Ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

 

Թեհրանում՝ նման փակ միջավայրում, հայերը պահում են իրենց տեսակը, կրոնը, ազգությունն ու Հայրենիքի նկատմամբ հիացմունքը)))( թերություններով հանդերձ)
Մեր հարաբերություններն արդեն վաղու՜ց լոկ հանդիսատեսի ու հանդիսավարի չեն, այլ երկխոսող ու իրար սերտաճած, առանց իրար գոյություն չունեցող երկու անհատի հարաբերություն, որոնք երկխոսում են, ու դա է նրանց երկուսի զարգացման գրավականը։
2007- ից 2016- ի դեկտեմբեր, գրեթե տասը տարի անց, չնայած համայնքի դատարկվելուն ու դժվարություններին, Թեհրանի հանդիսատես ինձ նոր շունչ տվեց ու առողջության լիցքեր՝ տարին ու հին կյանքը փակելու և ՆՈՐ ԿՅԱՆՔ սկսելու։ ՆՀ»