Այս տեսանյութը երբեք չպետք է նկարահանվեր։ 20 տարեկան Մայքլ Օուենն ու Կայլի Կարֆորդը նկարել են սեփական մահը։

2 ընկեր մեքենայով գնում էին։ Կայլին ղեկին էր, իսկ Մայքլը նկարահանում էր հեռախոսով։ Երիտասարդ տղաները հումորներ էին ու բարձր ծիծաղում։ Մայքլը, նկատելով, որ շատ արագ են ընթանում , փորձել է ստիպել ընկերոջը իջեցնել արագությունը։ «Էյ, հիմա մենք կգերազանցենք 90-ը», սա նրա վերջին խոսքերն էին։ Վայրկյաններ անց նրանք մեծ արագությամբ բախվեցին եկեղեցուն։

Վթարից հետո տեսախցիկը շարունակել է նկարել։ Տեսանյութում կարելի է լսել կնոջ ձայն, ով ասում է՝ «Ինձ լսու՞մ եք, լսու՞մ եք»։ Նրանք տեղում մահացել էին։ Հետո երիտասարդների արյան մեջ թմրանյութի հետքեր են հայտնաբերել։ Կեյլին նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Դեպքից կես տարի հետո զոհվածների ընտանիքները որոշել են հրապարակել այս տեսանյութը։ 

«Ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչն է նրանց ստիպել այդպես վարվել,- ասել է Մայքլի մայրը, բայց նրանք երկուսն էլ պատասխանատու են այդ որոշման համար։ Եվ եթե այս տեսանյութը կարող է կանխարգելել գոնե մեկ նման սխալ, ուրեմն լավ է։ Ես հույս ունեմ, որ երիտասարդները կհասկանան, թե ինչ ծանր հետևանքներ կարողն են ունենալ չմտածված քայլերը»