Ադրիանա Գալստյանը «Ֆուլ Հաուս» սիթքոմից հետո հեռուստադիտողին ներկայանում է «Երանի» սերիալում: Այս ամիսների ընթացքում նրա կերպարը տպավորել, բայցեւ արժանացել է քննադատությունների: Օրերս Ադրիանան լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ զրուցել ինչպես դերի, այնպես էլ Շուշաննա Թովմասյանի, Բեն Ավետիսյանի հետ հարաբերությունների մասին եւ ոչ միայն:
Կուրորեն սիրահարված եւ պատրաստ ծայրաստիճան քայլերի
Դերասանի համար կարեւոր է տարբեր ժանրերում հանդես գալ եւ տարբեր կերպարներ կերտել: Սերիալում նկարահանվում եմ փետրվարից` մարմնավորելով Մարթային` մի աղջկա, ով կուրորեն սիրահարված է եւ պատրաստ ծայրաստիճան քայլերի: Ցավոք, մեր իրականության մեջ էլ կան այդպիսիք: Բարդ, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր է կերտել կերպար, որը ոչ մի ընդհանուր գիծ չունի ինձ հետ:
Ոմանք արդարացնում են Մարթային, ոմանք`ոչ: Ուրախացնում է այն, որ շատերն էլ պարզապես ատում են նրան: Նշանակում է` դերասանական իմ խաղը ստացաված է:
Շարունակությունը` այստեղ: