Քիմ Քարդաշյանը, ով լրջորեն մտահոգված է ամունու պահվածքից և նույնիսկ փոձել է նրան տանել հոգեբանի մոտ, իր կայքում հետևյալ գրառումն է կատարել. 

 

«Լսե՛ք. Ես սիրում եմ Քանյեին ու հագնում եմ Yeezy –ի արտադրանքը: Ատում եմ այն մարդկանց, ովքեր չեն հասկանում, որ Քանյեն հանուն իր երգերի ու արվեստի դեմ դուրս կգա ամբողջ աշխարհին: Ցանկանում եմ, որ բոլորդ Քանյեյի պես ազնիվ լինեք, դիտեք նրա նոր տեսահլովակը, կարդացեք նրա թվիթները»:

 

Հիշեցնենք, որ Քանյեն վերջին շրջանում անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Նա վիրավորել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին, հայտարարել է, որ սնանկացել է և պարտքով գումար է խնդրել Մարկ Ցուկերբերգից, ինչպես նաև հարձակվել է հայտնի պրոդյուսեր Բոբ Էզրինի վրա: