Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանն ու Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը հանդես կգան երգիչ Արմենչիկի նոր տեսահոլովակում: Երգչի նոր աշխատանքը նկարահանվել է «Հայաստան ջան» կոչվող երգի հիման վրա. տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Արենչիկի և Ժորի համատեղ նոր աշխատանքը հանդիսատեսի դատին կհանձնվի օրեր անց:

 

 

ESem.am-ը խոսել է Նազիկի հետ ու պարզել, թե ինչ դերով են ներկայանալու դերասան-ամուսինները: Դերասանուհին հենց սկզբից նշեց, որ մանրամասներ հաղորդել չի կարող, այնուհետև ավելացրեց, որ ամուսինը հանդես է գալիս տեսահոլովակի հերոսի գլխավոր կերպարում: «Նկարահանումներն անցել են Երևանում, և շատ ուրախ եմ, որ աշխատել ենք նման լավ անձնակազմի հետ»,- Պատանի հանդիսատես թատրոնի դերասանուհին:

 

 

Ինչ վերաբերում է իրեն, ապա Նազիկն ասաց, որ բալիկ ունենալուց և երեք տարվա դադարից հետո առաջին անգամ այս տեսահոլովակի միջոցով կներկայանա հանդիսատեսին:

 

 

«Տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը ես էլ, Արթուրն էլ ստացել ենք Ինդիվիդում քասթինգի միջոցով ու միանգամից համաձայնել ենք: Շատ ուրախացա, երբ իմացա՝ միասին ենք նկարահանվելու»,- խոստովանեց դերասանուհին, ով տեսահոլովակում մարմնավորում է Արթուրի մայրիկին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը