Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Տեառնընդառաջը, այսօր՝ Նորապսակների օրհնության օրը: Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն ու կինը՝ Մարիամը, բաց չեն թողնում եկեղեցկան տոները:ESem.am-ի հետ զրույցում Արտավազդը հայտնեց, որ երեկ կազմակերպել են կրակի վրայով ցատկելու արաողությունը, այսօր՝ հավաքույթը:
«Երեկ ես ու Մարիամը գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, կրակ բերեցինք հորեղբորս՝ Արմեն Ամիրյանի տուն, ով մեր կնքահայրն է: Այնտեղ կրակը վառեցինք, թռանք վրայով: Կարծում եմ՝ այդ արարողությունը շատ կարևոր նշանակություն ունի»,- ասաց Արտավազդը:
Հաղորդավարը նշեց, որ ինքն ու կինն այսօր ևս գնալու են եկեղեցի՝ մասնակցելու Նորապսակների օրհնության արարողությանը: Դրանից հետո նրանք ռեստորանային համալիրներից մեկում կհավքվեն մտերիմ մարդկանց հետ ու կնշեն տոնը:
«Հաճախ մեծ նշանակություն չենք տալիս հավաքույթներին, բայց դրանք էլ իրենց տեղն ունեն քանի որ ունենք բարեկամներ, հարազատներ, ովքեր ուրախանում են մեզ համար, մենք էլ իրենցով ենք ուրախանում: Միջոցառումն այսօր ենք կազմակերպել, քանի որ երեկ ծանրաբեռնված աշխատանքային օր էր, իսկ այսօր բոլորին է համար»,- նկատեց նա: Արտավազդի խոսքով՝ այսօր իրենք խորհրդանշական տորթ են պատվիրել. այն կրակի տեսքով է, վրան գրված է՝ «Տերն ընդ ձեզ»:
Այսօր նշվող Վալենտինի տոնի կապակցությամբ Արտավազդն ու կինը ոչ մի անակնկալ չեն մատուցել միմյանց, քանի որ ընդհանրապես չեն նշում այս օրը: «Բոլոր անակնկալներն արել ենք Սուրբ Սարգսի տոնին: Այսօր մեր օրը նշելու ենք որպես Տեառնըդառաջ,- ասաց նա ու հավելեց,- Ես ինձ շատ լավ եմ զգում, որ հայ երիտասարդներն ավելի շատ հայկական տոներին են նշանակություն տալիս: Քանի որ այսօր էլ Նորապսակների օրհնության օրն է, շնորհավորում եմ բոլոր նորապսակներին»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը