«Xfactor» նախագծից հասարակությունը հայտնի դարձած Արմինե Քոչարյանը երեկ ամուսնացել է թմբկահար Գևորգ Հարությունյանի հետ:) Զույգը միմյանց հավերժ սիրելու երդում է տվել  Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցում:

 

Գևորգն ու Արմինեն 1 տարի առաջ ծանոթացել են աշխատանքի բերումով ու սկսվել է ծառայողական սիրավեպ :) Արմինեի խոսքով՝ ինքն էլ չէր պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կստացվի:) «Դեռ չեմ ադապտացվում, որ արդեն ամուսնացած եմ, սակայն միաժամանակ այնպիսի զգացողություն ունեմ, որ այդպես էլ պետք է լիներ»,- ESem.am-ին ասաց նորահարսը: Նորապսակներն ապրում են ամուսնու ընտանիքի հետ:

 

 

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներում հարսնացուին օգնել է ամուսնու քույրը: Հարսի զգեստը ևս նրանք միասին են ընտրել: Արմինեն չի պահպանել հասանեկան զգեստը մինչ ամուսնությունը փեսացունին ցույց չտալու ավանդույթը: «Մինչև հարսանիքը զգեստս նկարներով ցույց եմ տվել սիրելիիս, քանի որ շատ էի ցանկանում, որ այն դուր գար նրան»,- խոստովանեց երգչուհին:

 

Զույգը պահպանել է ավանդական հարսանիքի երթուղին, իսկ հայկական ավանդական հարսանիքներին հատուկ երաժշտական մասն այնպես են կազմակերպել, որ բոլոր հյուրերին գոհացնեն. եղել է և՛ զուռնա-դհոլի, և՛ էստրադային, և՛ ժողովրդական երգերի բաժին, իսկ դիջեյի պարտականությունները ստանձնել է «Գիգաբիթ» խմբից Բագրատը:

 

 

Նորապսակների մուտքը հանդիսությունների սրահ ավանդական տարբերակով չի եղել:) Մուտքը եղել է նորաստեղծ ընտանիքի երաժշտական համարով. ամուսինը նվագել է, կինը՝ երգել:

 

 «Ամեն ինչ շատ լավ անցավ: Նախքան հարսանիքը դեմ էի, որ մեծ հարսանիք անենք, քանի որ համարում էի, թե անիմաստ ու մեծ ծախս է, սակայն երեկ համոզվեցի, որ այդպես չէ: Եթե ամեն ինչ ճիշտ է կազմակերպվում, հյուրերը ճիշտ են ընտրվում, ամեն ինչ շատ լավ է անցնում. պետք է մաքսիմալ վայելես օրդ»,- ասաց նա:

 

Գևորգի և Արմինեի հյուրերը եղել են մոտ 170 մարդ: Նրանց թվում են եղել՝  Նաիրա Գյուրջինյանը, Գրիգոր Կյոկչյանը, ով Գևորգի ազաբն է եղել, Անահիտ Կիրակոսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արծրուն Խանգելդյանը, Նարե Գևորգյանը, Արթուր Ալեքը, Բագրատը և Արևո Գրիգորյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն,  Սրբուհի Սարգսյանը և այլք:

 

 

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Արմինեն նշեց, որ ամուսինը դեմ չէ, որ ինքը երգի: Միակ խնդիրն այն է, որ ինքը երգում է բենդի հետ, որը ենթույթ է ունենում ակումբներում: «Ամուսինս չի ցանկանում, որ ուշ վերադառնամ տուն, ուզում է ավանդապահ ընտանիք լինենք, թե չէ դեմ չէ, որ երգեմ»,- ասաց նա:

 

Զույգի հարսանեկան ֆոտոշարքը կհրապարակենք ավելի ուշ:

 

Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը