Դերասան Գևորգ Մանուկյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է «Բանակում» սերիալներից՝ Մելոյի կերպարում, վերջին շրջանում լռություն է պահպանում ամենուր. չի նկարահանվում սերիալում, ջնջվել է Fasebook սոցիալական ցանցից, որի ակտիվ բնակիչներից էր: Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու, թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը:


«Ամռանը գործերս շատ էր, չկարողացա հանգստանալ: Ընկերս առաջարկեց, որ աշխատանքային թոհուբոհից կտրվենք: Որոշեցինք հանգստանալ Ռուսաստանի Դաշնությունում: Գնացի՝ համոզվելու, որ Ռուսաստանը աշխարհի «գյուղն» է… Իսկ սոցիալական ցանցից ջնջվել եմ, քանի որ դա ինձ համար ինֆորմացիայի աղբյուր էր, որը դարձավ «Օդնոկլասսնիկիից» միգրացիոն կենտրոն: Այլևս իր նպատակին չէր ծառայում: Դե, ես էլ ասացի՝ գնա գրողի ծոցը, Ցուկենբերգ»,-ժպիտով անկեղծացավ նա:


Շարունակությունը` այստեղ