Ֆոտոմոդել, «Կարգին սերիալ»-ի դերասանուհի Աննա Բաբայանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանադրվել է:  Իսպանացի Անտոնիոն անսպասելի կերպով ամուսնության առաջարկ էր արել նրան` հանձնելով նշանադրության մատանին, օրերս էլ զույգը խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորաններից մեկում եւ հատուկ ֆոտոշարք իրականացրել` բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին: 

 

 
Աննա Բաբայանը եւ Անտոնիո Մենենդեզը
 


«Նման մտադրություն չունեինք, քանի որ նա Երեւան էր եկել իմ հարազատների հետ ծանոթանալու համար, սակայն որոշեցինք հայկական նշանդրեք անել եւ պահպանել այն ավանդույթները, որոնք սիրելիիս համար էլ հետաքրքիր էին: Կոնյակներով փոխանակվեցինք, մատանին կրկին հանձնեց ինձ, նաեւ սրահի կենտրոնում երկուսով կտրեցինք տորթը: Անտոնիոյի խոսքով` Իսպանիայում նույնիսկ հարսանիքն այդքան շքեղ չի նշվում, որքան մեր երկրում նշանադրությունը»,-պատմել է Աննան:


Շարունակությունը` այստեղ: