Քայլվածքի փոփոխությունը կարող է փոխել տրամադրությունը և մարդուն ավելի երջանիկ դարձնել: Այս եզրահանգմանն են եկել Հեռանկարային ուսումնասիրությունների կանադական ինստիտուտի աշխատակիցները, գրում է Mail Online-ը:

 

Վաղուց հայտնի է, որ մարդու տրամադրությունը ազդում է նրա արտաքին տեսքի և կեցվածքի վրա: Տխուր մարդիկ իջեցնում են ուսերը, իսկ երջանիկները ուղղում են դրանք:

 

Այժմ արդեն ապացուցվել է հակառակ կապը. զբոսանքի ժամանակ հաճելի կեցվածքը ազդում է մարդու տրամադրության վրա: Այն մարդկանց մոտ, ովքեր ուսումնասիրողների խնդրանքով ճնշված կեցվածք են ընդունել, տրամադրությունն ավելի վատ է եղել, քան նրանց մոտ, ովքեր ուղիղ ուսերով են քայլել:

 

Ուսումնասիրողները ցույց են տվել, որ ընկճախտով տառապողները բոլորովին այլ կերպ են քայլում, քան երջանիկները: Գիտնականները պարզել են նաև, որ ընկճախտով տառապողները ավելի շատ բացասական իրադարձություններ են հիշում, քան դրական, իսկ վատ հիշողությունները նրանց ստիպում են իրենց ավելի վատ զգալ: