Bravo.am-ը գրում է.

 

 

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար(1,24 սմ) և սլացիկ ոտքերի տիրուհին` Ադրիանա Կարեմբոն, ամուսնու` Արամ Օհանյանի հետ այս օրերին Երեւանում է: Հայաստանի և Արցախի համար անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնի` «Ֆոնեթոն 2014»-ի «կնքամայրն» այստեղ է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով և, ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում, արդեն իսկ հասցրել է լինել մի շարք վայրերում, որտեղ սիրելին անցկացրել է իր մանկությունը:

 

 

Աշխարհահռչակ սլովակուհին նշել է, որ մինչ Արամի հետ ամուսնությունը Հայաստանի մասին քիչ տեղեկություն է ունեցել, սակայն հիմա բացը լրացնում է.«Շատ բան իմացա նրա ընտանիքի շնորհիվ, նաեւ ծանոթացել եմ արտերկրում բնակվող հայերի հետ: Բացի այդ, հայերենի բառարան եմ կազմել` երբեմն ամուսնուս հետ գաղտնի խոսելու համար:)»: 


Շարունակությունը` այստեղ: