LadyNewz.am-ը գրում է.


Յուրաքանչյուր կին ունի իր յուրահատկությունը, գործնականում բոլորն էլ ունեն իրենց արժանիքները և թերությունները: Որպեսզի կարողանալ հմուտ կերպով քողարկել մարմնի թերությունները, հարկավոր է իմանալ սեփական մարմնի կառուցվածքի տիպը:


Նարևառաջ դուք պետք է կոմնորոշվեք խնդրահարույց մասերի առնչությամբ: Շատ դիզայներներ հագուստ են ստեղծում ոչ միայն սլացիկ մանեկենուհիների համար, այլև կանանց, որոնց չափսերը հեռու են կատարյալ լինելուց:

 

Քողարկում ենք ոչ բարձր հասակը

Իրականում շատ տղամարդկանց դուր են գալիս ոչ բարձր հասակ ունեցող կանայք, այդ իսկ պատճառով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար դա ավելի շատ առավելություն է, քան  թերություն: Այդուհանդերձ, եթե դուք ցանկանում եք բարձրահասակ երևալ, խուսափեք բազմաշերտ հագուստից և աքսեսուարներից: Ցածր հասակը քողարկելուն ձեզ կօգնեն նաև բարձր կրունկները: Խորհուրդ չի տրվում նաև հագնել հորիզոնական գծերով հագուստ: Ձեր զգեստներում պետ է առկա լինի ոչ ավելի, քան երեք գույն: Տեսողականորեն ձեր հասակը բարձր կերևա, եթե հագնեք բարձր իրանով զգեստ: Պետք չէ կրել բարդ ձևավորմամբ կամ խոշոր դաջվածքներով հագուստ: Եթե ցանկանում եք, որ ձեր ոտքերը երկար երևան, կրեք երկարաճիտ կոշիկ և միագույն կիսաշրջազգեստ: Ոչ բարձրահասակ կանաց զգեստապահարանում պետք անպայման բաճկոն լինի, ընդ որում, խորհուրդ է տրվում այն կրել մեկ կոճակը կոճկած, ինչը տեսողականորեն կազմվածքը սլացիկ է դարձնում:

 

Շարունակությունը` այստեղ