Ամերիկյան Microsoft կորպորացիան այս աշնանը պատրաստվում է էլեկտրոնիկայի շուկա դուրս գալ՝ «Սմարթ ժամացույցներ» ներկայացնելով: Այս մասին գրել է Forbes ամսագիրը:


Այն կկարողանա համաժամանակյա դարձնել տվյալները ոչ միայն Windows Phone-ի, այլև Google-ի Android և Apple-ի iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ: Microsoft-ի ժամացույցն օժտված կլինի սենսորային էկրանով և տիրոջ զարկերակը շուրջօրյա չափելու գործառույթով:

 

Պարբերականը նաև հայտնում է, որ նոր գաջեթի մարտկոցն ընդունակ է լինելու աշխատել ավելի քան 2 օր: Ինչպես հայտնի է՝ Samsung-ի Galaxy Gear և Motorola-ի Moto 360 սմարթ ժամացույցները պահանջում են գոնե օրական մեկանգամյա լիցքավորում:

 

Նկատենք, որ Microsoft-ն առայժմ զերծ է մնում պաշտոնական մեկնաբանություններից: