Աշնանային Բուսաբանական այգի եւ սեւազգեստ Դիանա Մալենկո. նա կերպարանափոխվել է BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի եւ դիզայներ Ալիս Ազատյանի «Միստիկ Բարոկկո» ֆոտոնախագծի համար: Արդեն ներկայացրել ենք ֆեշն նախագծի առաջին հերոսուհիՄարիաննա Հովհաննիսյանի լուսանկարները, այս անգամ բարոկկո ոճում է Դիանա Մալենկոն: 


"21 TV"-ի հաղորդավարուհին պատմել է, որ վերջին ժամանակահատվածում համարձակ փորձարկումներ ավելի հազվադեպ է անում, սակայն այս նախագծին համաձայնել է մասնակցել առանց վարանելու.“Նախ բարոկկոն ինձ հոգեհարազատ է, բացի այդ միշտ նշում եմ, որ կցանկանայի ծնված լինել մի քանի դար առաջ: Այս լուսանկարահանման շնորհիվ, կարծես, տեղափոխվեցի բարոկկո ժամանակաշրջան: Զգեստի ընտրությունը եւս հավանեցի, որը դասականի ու բարոկկոյի համադրություն է: Մեծ հաճույքով նորից կկրեմ, բայց դժվար թե համապատասխան միջոցառում լինի»: