ՈՃաբան, վարսահարդար Անի Ավդալյանի և ֆինանսիստ Լևոն Ավետիսյան սիրո պատմությանը ESam.am-ը անդրադարձել է` առաջինը հրապարակելով զույգի նշանադրության լուսանկարները:

 

Հեկտեմբերի 15-ին՝ Անիի ծննդյան օրը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացել է նրանց պասկադրությունը, որի բացառիկ մանրամասներն ու լուսանկարները ոճաբանը կրկին վստահել էESem.am-ին:

 

 

«Նախապես չէինք որոշել հարսանիքն իմ ծննդյան օրն անել, այն պետք է լիներ ամսի 17-ին, բայց հանգամանքների բերումով օրը տեղափոխվեց ու համընկավ ծննդյանս օրվա հետ: Շատ կարճ ժամանակահատվածում, մեր հարազատների օգնությամբ նախապատրաստվեցինք ու իրականություն դարձրեցինք մեր երազանքը»,- ESem.am-ին ասաց Անին:

 

Ոճաբանը սիրելիի հետ է զբաղվել հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: «Ամեն բան երկուսով ենք որոշել՝ եկեղեցու, հարսանյաց սրահի ընտրությունից սկսած տարրական մանրուքներից վերջացրած. ամեն ինչ եղել է մեր ճաշակով:  Ամեն բան սպիտակի և ոսկեգույնի երանգների մեջ էր՝ այդ թվում՝ զգեստս»,- նշեց ոճաբանը, ու հավելեց, որ սիրելին մինչ հարսանիքի օրը չի տեսել իր զգեստը:

 

 

Հարսանյաց հանդեսին ներկա է եղել 250 հյուր, այդ թվում՝ մի շարք հայտնիներ՝ Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը, Արամեն ու Աննա Թովմասյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Հրաչ Մուրադյանը, Գայանե Սերոբյանը, Արսեն Հայրապետյանը, Սյոմա Կոդաբաշյանը, մոսկվաբնակ հայտնի երաժիշտ Սերգեյ Օսիպյանը, ով փեսայի եղբայրն է և այլք:

 

«Մեր գրեթե բոլոր ընկերները ներկա են եղել և իրենց մասնակցությամբ տոնի վերածել մեր օրը: Աննկարագրելի լավ օր ունեցանք: Շատ ուրախ անցավ, ինչի համար էլ անչափ շնորհակալ եմ բոլոր ներկաներից»,- ասաց Անին:

 

ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին և ամուր սեր և ներդաշնակություն մաղթոււմ նրանց նորաստեղծ ընտանիքին, իսկ ընթերցողների հայտնում, որ հարսանյաց հանդեսի մյուս լուսանկարները կհրապարակենք առաջիկայում:)

 

 

 

 

 


Զրուցեց Մերի Պողոսյանը