ESem.am-ի ընթերցողներն արդեն տեղյակ են, որ երգչուհի, պարուհի Վարդան ժամանել է Հայաստան՝ Միհրան Ծառուկյանի հետ զուգերգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու:

 

 

Այս պահին Երևանում ընթանում է «Люби меня всегда» երգի տեսահոլովակի նկարահանումը: Այն շարունակվելու է մինչ ուշ գիշեր: Նախագծի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը ESem.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Ոճաբաններն են Արայիկ Գաբաջյանն ու Դիանա Շատվերյանը: Երգիչները տեսահոլովակում ներկայանալու են 3-4 կերպարով:

 

Տեսահոլովակն ունի սյուժետային գիծ, այն ներկայացնում է սիրո յուրօրինակ պատմություն, որի հերոսները Միհրանն ու Վարդան են:

 

 

Լուսինեից տեղեկացանք, որ Վարդան հատուկ ռայդեր չի ներկայացրել այստեղ գալու և տեսահոլովակ նկարահանելու համար, քանի որ զուգերգի գաղափարը եղել է համատեղ: «Վարդան ոչ մի խնդիր չի ստեղծում: Որպես պրոֆեսիոնալ արտիստ՝ նա իրեն շատ լավ է դրսևորում, շատ հեշտ է հարմարվում ամեն բանի, ոչ մի իրավիճակում չի կորցնում իրեն՝ անկախ նրանցից, որ աշխատում ենք ցրտին, անձրևի տակ (այս պահին նրանք այդպիսի տեսարան են ստանում, հեղ.)»,- ասաց Լուսինեն:


ESem.am