PressIdent.am-ը գրում է. Հաճախ ենք համացանցում հանդիպում ամենաոճային ու ամենագեղեցիկ փոքրիկների մասին այս կամ այն հրապարակման: Ասեմ, որ մեր հայ փոքրիկները պակաս գեղեցիկ, անուշիկ ու ներկայանալի չեն: Բնականաբար, ամեն մի փոքրիկ իր քաղցրությունն ունի, սակայն մենք այս անգամ առանձնացրել ենք մեր տեսադաշտում հայտնված ամենաինքնատիպ ու անուշիկ փոքրիկներին:

 

Ներկայացնում ենք առաջին 5-յակին:

 

Դավիթ ԱրմԱնի


Դավիթը` հրաշքով ծնված փոքրիկը, 2 տարեկան 10 ամսական է, չափազանց ինքնատիպ. նրան ճանաչողները կփաստեն դա: Դավիթն այժմ հաճախում է մանկապարտեզ, շատ է սիրում մուլտֆիլմեր դիտել և լեգոներով խաղալ:

 

Հասարակական գործիչներ Անի Քոչարի  և Արման Մուշեղյանի որդին է նա, ով  նաև իր առաջին քայլերն է անում Գերմանիայում. արդեն հասցրել է նկարահանվել մի քանի քասթինգների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Եվա Բեգլարյան


Եվա Բեգլարյանը 2 տարեկան է նա հայտնի Բեգլարյանների ընտանիքից է, թեև դա չէ ամենակարևորը, այլ այն, որ փոքրիկն իսկապես շատ անուշիկն է, ապագա գեղեցկուհի:

 

Եվան, ինչպես հայտնում է մայրիկը` Բելլան, շատ մարդամոտ ու շփվող է: Շատ աշխույժ է, արդեն իսկ հաճախում է մանկապարտեզ: Ամեն օր մանկապարտեզ գնալիս նա չի մոռանում իր հետ վերցնել սիրած խաղալիքներից որևէ մեկը:

Եվան շատ է սիրում պարել, նա շուտով հաճախելու է պարի խմբակ:

 

 

 

 

 

 

 

Միլենա Մարտիրոսյան

Ֆրանսաբնակ Անի Խոյեցյանի և  Արամայիս Մարտիրոսյանի դստրիկ Միլենան, ով արդեն հաճախում է խմբակ-մանկապարտեզ, ընդամենը 2 տարեկան է, բայց արդեն իսկ շատ սիրում է գրքեր, մուլտֆիլմեր և... պանիր ուտել :)

Միլենան կենդանի տիկնիկի է նման:

 

 

 

 

 

 

Մելինե, Բիայնա և Մենուա Թումասյաններ

«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանի  և Միշա Թումասյանի փոքրիկները` Մելինեն, Բիայնան և Մենուան, ինքնատիպ գեղեցկություն ունեն, և հայտնի գեղեցկուհու երեխաներ լինելով հասցրել են շատ լրատվամիջոցներում հայտնվել, բայց նրանք իրավամբ արժանի են ուշադրության:

 

Մելինեն սիրում է նկարել, ինքնուրույն սովորել է գիմնաստիկայի որոշ վարժություններ, մայրիկն ասում է, որ հմտորեն կատարում է` կոլեսո, մոստ, շպագատ: 6-ամյա Մելինեն ու քույրը`  5-ամյա Բիայնան, հաճախում են պարի խմբակ:

 

Իսկ փոքրիկ Մենուան, ով ընդամենը  1,9 տարեկան է, սիրում է ղզբզել, գիրք թերթել ու պատռել և, ինչպես բոլոր փոքրիկները, դարակները  քանդել, բազմոցից ցատկել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ալեքսանդր և Դանիել Թանթուշյաններ

 

Նախկին մանեքենուհի, այժմ դիմահարդար Յանա Բաբաջանյանի և ամուսնու` Սերգեյ Թանթուշյանի որդիները` Ալեքսանդրը՝ 5 տարեկան է, Դանիելը` 2:  Նրանք նույնպես շատ գեղեցիկ ու անուշիկ բալիկներ են, իսկական ապագա սրտակերներ:

Ալեքսանդրը մեծ սեր ունի լոգոների նկատմամբ, անգամ իր պատրաստած մեքենաների հավաքածուն ունի: Հաճախում է կարատեի խմբակ, ինչպես նաև պարում բռեք դանս:

Իսկ ահա փոքրը սիրում է իր փափուկ սև կապիկին, որի հետ, ինչպես մայրն ասաց, քնում և արթնանաում է: Ինչպես գրեթե բոլոր տղա երեխաները, նա նույնպես շատ է սիրում ավտոմեքենաներ ու պատշգամբից իրեր դուրս նետել, ինչն իրենց շատ է զվարճացնում: