Լոնդոնում աճուրդի է հանվել աշխարհահռչակ Ջոն Լենոնի կիթառը: Կիթառի նախնական արժեքը 1 միլիոն դոլար է գնահատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Gretsch 6120 կիթառի շնորհիվ 1966թ Լենոնը ձայնագրել է Paperback Writer երգը: Աճուրդը կմեկնարկի նոյեմբերի 14-ին օնլայն, կավարտվի նոյեմբերի 23-ին Լոնդոնի հյուրանոցներից մեկում: 


Կիթառն աճուրդի է հանել Լենոնի զարմիկը` Դեյվիդ Բիրչը, ում Լենոնը կիթառը նվիրել է 1967թ.: Վերջին 30 տարվա ընթացքում սա Լենոնի հետ առնչվող ամենանշանակալի լոտն է, որ դրվում է աճուրդի: