Լեոնարդո դի Կապրիոն չի խաղա Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերը պատրաստվող ֆիլմում, որի ռեժիսորը կլինի Դենի Բոյլը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Hollywood Reporter -ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

 

Սպասվում էր, որ դի Կապրիոն ձեռնամուխ կլինի Ջոբսի դերին արդեն այն բանից անմիջապես հետո, երբ կավարտի նկարահանումներն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ֆիլմում, սակայն, վերջին տվյալների համաձայն՝ նախագծի ավարտից հետո դի Կապրիոն պլանավորում է դադար տալ կարիերայում:    

 

Ջոբսի դերի թենածուներ են նշվում Քրիստիան Բեյլը, Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեքը և Բրեդլի Քուպերը:

 

Ֆիլմը հիմնված կլինի Ուոլտեր Այզեքսոնի գրքի վրա, որի իրավունքները Sony Pictures ընկերությունը գնել է տակավին 2011 թվականին: Կինոժապավենի սցենարը գրել է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ահարոն Սորկինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: