Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի «փայտե» հարսանիքի մասին BRAVO.am-ը  պատմել է նախորդ տարի: Այսօր զույգը նշում է համատեղ կյանքի 6-ամյակը, և ինչպես մեզ հետ զրույցում հայտնել է հաղորդավարուհին, իրեն անակնկալ մատուցելու հարցում սիրելի ամուսինն այս անգամ եւս բացառություն չի արել:):

 

«Երեկ մինչև ուշ երեկո նկարահանումների ենք եղել և բավական հոգնած էինք, երբ եկանք տուն, բայց քիչ անց Գոռն ու Էվան անհետացան` մեկ ժամից վերադառնալով հաճելի ու գեղեցիկ նվերներով: Այսօր կրկին աշխատանքի ենք, չգիտեմ` կստացվի օրը հետաքրքիր անցկացնել, թե` ոչ»,-ասել է Մերին:


8 տարի միասին նույն բնագավառում աշխատող զույգը համոզված է` իրենց կյանքում տեղ չկա ձանձրույթին.«Երբեք իրարից չենք հոգնում և չենք հիասթափվում: Հատուկ բանաձև չենք մշակել, պարզապես սիրում ենք իրար, հարգում: Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է և լավ գիտի ընտանիքում իր դերը, պարտականությունները, գործառույթները, սահմանները: Գոռն իր տեղում է փորձում լինել լավագույնը, ես` իմ: Դե, իսկ մեր դստեր` Էվայի ծնունդից հետո մեր կյանքը լուսավորվեց, ընտանիքը դարձավ ավելի ամուր, իսկ կյանքը` ավելի իմաստավորված: Մենք երեխապաշտ ամուսիններ ենք »:


Շարունակությունը` այստեղ