BlogNewz.am-ը գրում է.


Բնությունն ասես հրաշք լինի։ Կենդանական ու բուսական աշխարհն իր ողջ բազմազանությամբ պարզապես չի կարող անտարբեր  թողնել որևէ մեկին, սակայն այդ ողջ բազմազանության մեջ ամեն ինչ չէ, որ կարող է հիացնել մեզ։ Բնության որոշ ստեղծագործություններ սարսափեցնում ու զզվանք են առաջացնում։ 

10. Բոտուլաթույնաշխարհի ամենամահաբեր բանը

ботулотоксин

Բոտուլաթույնն առաջանում է «Clostridium botulinum» մանրէներից և հանդիսանում է մարդկությանը հայտնի ամենավտանգովոր սպիտակուցը։ Այն գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, բեղմնիկների (սպոր) ձևով: Եթե այդ բեղմնիկներն ընկնեն սննդամթերքի կամ վնասվածքների մեջ, դրանք կսկսեն թույն արտադրել։ Այդ թույնն այնքան հզոր է, որ դրա ընդամենը մեկ կիլոգրամը բավական է, որպեսզի ողջ մարդկությանը բնաջնջի երկրի երեսից։ Բոտուլաթույնն այնքան վտանգավոր է, որ այն կարելի է դիտարկել իբրև պոտենցիալ կենսաբանական զենք։ Ինքնին հասկանալի է, որ պետք է հնարավորինս հեռու մնալ այս մահաբեր թույնից, սակայն այս մահաբեր սպիտակուցն ամեն տարի ներարկվում է միլիոնավոր մարդկանց մաշկի մեջ։ Բանն այն է, որ բոտուլաթույնի փոքր չափաբաժին առկա է բոտոքսի մեջ, որն օգտագործվում է կնճիռները հարթեցնելու համար։

9. Կանդիրու. աշխարհի ամենազզվելի ձուկը

Кандиру

Կանդիրուն փոքրիկ ատամնավոր մակաբույծ է, որը բնակվում է Ամազոնի ջրերում։ Այս ձկան առավելագույն երկարությունը հասնում է 15 սմ-ի։ Այս ձուկը սնվում է իր զոհի արյամբ՝ ածելիի սրությամբ փշերով կառչելով այլ ձկների խռիկներից։ Կանդիրուն կողմնորոշվում է հոտի օգնությամբ։  Մարդու մեզի հոտը կարող է գրավել կանդիրուին և այդ ժամանակ այս ձուկը կարող է սողոսկել մարդու սեռական օրգանի մեջ, ինչը սարսափելի ցավ կպատճառի զոհին։ Հետևությունը մեկն է. մի՛ միզեք Ամազոնի մեջ։ Այս զազրելի ձկան մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

Շարունակությունը` այստեղ