Bravo.am-ը գրում է.


Հայաստանի նկարիչների միությունում երեկ` սեպտեմբերի 30-ին, բացվել է Հաղթանակ Շահումյանի 36-րդ անհատական ցուցահանդեսը: Ցուցասրահում մեկտեղվել են նկարչի գեղանկարները, գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնց բնորոշ է ֆիգուրատիվ մտածողությունն ու խորհրդապաշտական ընկալումը:


70-ամյա գեղանկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վարշավայում, Մոսկվայում, Փարիզում, Մելբուռնում, Միացյալ Նահանգներում և այլուր, իսկ Երեւանում նրա 4-րդ անհատական ցուցահանդեսն է.«Միշտ տագնապով և պատասխանատվությամբ եմ ցուցահանդես բացել: Մեր հասարակությունը մանավանդ 1980-ականներին շատ խստապահանջ էր, հիմա է, որ ամեն ինչ կարելի է որպես արվեստ ներկայացնել: Ցուցահանդեսը շոու չէ, նկարիչը պետք է կուտակած ասելիք ունենա»: 


Շարունակությունը` այստեղ