Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաների եւ դրանց հանդեպ հասարակության և միջազգային հանրության ուշադրության մեծացման պատճառով Հոնկոնգում եւ Չինաստանում արգելվել է Instagram սոցիալական ցանցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazeta.ru-ն, սոցիալական ցանցի արգելափակումը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը, երբ հազարավոր օգտատերեր չեն կարողացել ցանցում լուսանկարներ հրապարակել:


Facebook ընկերությունից, ում պատկանում է Instagram-ը, հայտարարել են, որ աշխատում են այդ ուղղությամբ և փորձում են պարզել, թե ինչ է կատարվել իրականում:

 

Ամենայն հավանականությամբ, Չինաստանի իշխանությունները արգելափակել են Instagram-ը կիրակի օրը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկաններն օգտագործել են ռետինե մահակներ եւ արցունքաբեր գազ:

 

Բողոքի ակցիայի և ոստիկանների գործողությունների մանրամասները ցուցարարները հրապարակել են սոցցանցերում և Instagram-ում տեղադրել միջադեպի վերաբերյալ բազմաթիվ լուսանկարներ: Բողոքի ակցիաների մանակիցները դժգոհ են այն բանից, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են 2017 թվականին Հոնկոնգում կայ անալիք ընտրություններում իրենք ընտրել թեկնածուներին: Վերջին երեք օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 150 ցուցարար: