Aroxj.am-ը իր նախորդ նյութերում անդրադարձել է կեսարյան հատման դրական և բացասական կողմերին, կնոջ ապաքինվելուն, ցավերի դեպքում դրանց մեղմելու մեթոդներին: Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչպես պետք է խնամել կեսարյան միջամտությամբ ծնված երեխաներին:


Շատերը համարում են, որ երեխայի համար տարբերություն չկա, թե ինչպես է նա լույս աշխարհ եկել` բնական ճանապարհով, թե կեսարյան հատմամբ: Բայց իրականում դա շատ կարեւոր է: Հոգեբանները գտնում են, որ երեխայի ծնվելու պահն ու ձևը հետագայում մեծ ազդեցություն է ունենում կյանքի հետագա ընթացքի վրա, մասնավորապես անհատի ձևավորման այնպիսի հատկությունների, ինչպիսիք են նպատակին հասնելու համառությունը, ցավադիմացկունությունը, իրավիճակին հարմարվելու բնավորությունը, սպասելու կարողությունը, սեփական ուժերին հավատալը: 


Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հավելյալ ուշադրության կարիք են զգում: Շատ կարեւոր է խորհրդակցել բժշկի հետ անզգայացման ավելի թեթև տարբերակ ընտրելու համար, քանի որ դա հոգեբանական առումով օգտակար է թե մորը, թե երեխայի համար: Հոգեբանները պարզել են, որ այն երեխաները, որոնք լույս աշխարհ գալուց հետո չեն զգում մայրական ջերմություն, հիմնականում լարված հարաբերությունների մեջ են լինում ծնողների հետ: 


Շարունակությունը` այստեղ: