«Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում Սոնային մարմնավորած դերասանուհի Իննա Խոջամիրյանը երեկ նշել է 19-ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Իննան նշեց, որ շատ լավ, տոնական օր է ունեցել, որն աչքի է ընկել բազում անակնկալներով:

 

 

«Առաջին տարեդարձս էր, որը մեր տանը չսկսվեց: Կեսգիշերին քրոջս տանն էի, որտեղ ստացա առաջին շնորհավորական, շատ սպասված ու բաղձալի զանգը»,- ասաց Իննան, սակայն չցանկացավ բացահայտել՝ ով էր զանգահարել:) Մի փոքր անց Իննային անակնկալ է մատուցել իր լավագույն ընկերներից մեկը՝ Հայկ Բալասանյանը, ով ժամանել է ԱՄՆ-ից: «Նրան մոտ հինգ տարի չէի տեսել ու կարող եմ ասել, որ նրա անակնկալը շատ հաջողված էր,- շեշտեց նա և հավելեց,- օրվա գեղեցիկ անակնկալների մեջ կարելի է ավելացնել կուրսիս յուրօրինակ ու համեստ անակնկալը՝ բուռն ծափահարություններն ու շնորհավորանքները հենց դասաժամին: Կուրսում հարյուրավոր ծնունդներից առաջին դեպքն էր առհասարակ, որի հեղինակը զարմանալիորեն հենց դասախոսս էր»:

 

 

ԵՊՀ-ի Հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհու խոսքով՝ վերջին երեք-չորս տարիներին ծննդյան տոները չի նշել, տրամադրություն չի ունեցել դրա համար, սակայն այս տարի ծնողների որոշմամբ վերջ է դրվել ծնունդ չնշելու սովորությանը: «Մայրիկիս նախաձեռնությամբ ինձ համար մեծ տոն էր կազմակերպվել. միայն մեկ օր առաջ նրանք ինձ տեղեկացրեցին, որ ծնունդս նշելու եմ ռեստորանային համալիրներից մեկում: Ասացին, որպեսզի հյուրերիս՝ ընկերներիս ու հարազատներիս տեղեկացնեմ ու ինքս էլ պատրաստվեմ»,- ասաց Իննան և ավելացրեց, որ այս տարվա ծննդյան տոնից հետո տարեդարձերի նոր փուլերի սկիզբ դրվեց:

 

 

Ըստ նրա՝ շատ ուրախ օր է ունեցել. նույնիսկ չի նկատել, թե ինչպես է օրն ավարտվում: «Մինչև հիմա այնպիսի ոգևորությամբ եմ կարդում շնորհավորանքներս, կարծես դեռ ծնունդս է: Օրս լցրել ու լիարժեք են դարձրել նաև նրանք, ովքեր կողքիս չեն եղել, բայց ուրախությանս միացել են անչափ յուրօրինակ մաղթանքներով»,-ասաց սերիալային դերասանուհին, ում ծննդյան տոնին հրավիրված են եղել նաև դերասանուհիներ Սոնա Մաթևոսյանը և Սոնա Վարդանյանը:

 

 

Ծննդյան նվերների մասին խոսելիս Իննան նշեց, որ բոլոր ընկերները գիտեն օծանելիքի հանդեպ ունեցած իր թուլության մասին. դրա համար էլ հիմնականում օծանելիք է նվեր ստացել: Իննան առանձնացրեց նաև քրոջ և նրա ամուսնու նվերը: «Երկար ժամանակ կիթառ նվագել սովորելու ցանկություն ունեի, սակայն չէր ստացվում: Նրանք ինձ կիթառ նվիրեցին ու հիմա մի տեսակ պարտավորված եմ զգում ժամանակ գտնել դրա համար»,-ասաց նա:

ESem.am-ը շնորհավորում է Իննային և հաջողություններ մաղթում:

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը