Հոկտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայկական նոր կինոկատակերգություն՝ «Սուպեր Մամա»-ն: Գլխավոր դերակատար Հայկ Մարությանի հետ խաղում է «Կարգին հաղորդման» դեմքերից մեկը՝ Համազգային թատրոնում բազում դերերով հանդես եկած, «Աննա», «Որբերը» սերիալներից  հայտնի դարձած դերասանուհի Արմինե Պողոսյանը: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է նոր կերպարի, դերասանուհու մասնագիտական և անձնական կյանքի մասին:

 

-Ինչպիսի՞ն է «Սուպեր Մամա»-ում կնոջ ձեր կերտած կերպարը:


-Ես խաղում եմ Հայկի դերակատարի ընկերոջ կնոջ դերը, ով իշխում է իր ամուսնուն: Այդ կերպարը արտահայտում է միաժամանակ և´ հումոր, և´ զայրույթ:  Մեզ մոտ շատ այդպիսի կանայք կան, որոնցից ամուսինները վախենում են: Քանի որ ինքս բնույթով իշխող չեմ, ինձ համար դժվար էր նման կնոջ մարմնավորել: Ամուսինս ասում է՝ հանկարծ շատ չմտնես նոր կերպարիդ մեջ, գաս տուն՝ ինձ իշխես (ծիծաղում է):

 

Շարունակությունը` այստեղ: