Դերասանուհի Լիա Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր արել, որ հիվանդանոցում է և իրեն հիվանդ է զգում, ինչն էլ առաջացրել էր շատերի անհանգստությունը:

 

ESem.am-ի հետ զրույցում Լիան ասաց, որ երեկոյան թուլություն է զգացել և կորցրել է գիտակցությունը: Ընկերները նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել նրա թուլության պատճառը: «Ես ասացի, որ առողջ եմ ու մինչ այս գանգատներ չեմ ունեցել, բայց բժիշկներն ասացին, որ ինձ մոտ գերհոգնածություն կա: Մի քանի ամսվա  անքնությունս, վատ սնվելս, լարվածությունս, սթրեսս առանց հետևանքի չի մնացել»,- ասաց Լիան ու հավելեց, որ մինչև լուսադեմ հիվանդանոցում է եղել:

 

 

Դերասանուհին նշեց, որ այսօր արդեն պետք է գնա «Կյանքից առավել» հեռուստասերիալի նկարահանումներին: «Իհարկե, լավ կլիներ, որ մի փոքր հանգստանայի, սակայն  նկարահանումները չեն կարող սպասել: Մեր թիմը շատ լավն է, հաստատ ինձ  կզիջեն, հանգստանալով ու քիչ կնկարահանվեմ»,- ասաց Լիան:

 

 

 

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ Լիան ESem.am-ին պատմել էր ակտիվ աշխատանքային գրաֆիկի մասին. վերջերս նա նկարահանվել է «Իմ փոքրիկ փեսացուն» կատակերգությունում, այժմ նկարահանվում է «Կյանքից առավել» հեռուստասերիալում, ինչպես նաև այս տարի ընդունվել է Թատերական ինստիտուտ, որտեղի կրթությունը համատեղելու է ԳԱԱ-ում ուսման հետ: