BlogNewz.am-ը գրում է.

 

1. Բոլորն էլ նույն բանն են ուզում, աշխարհի որ անկյունում էլ որ

գտնվեն


Աշխարհի տարբեր մշակույթները մեծապես տարբերվում են իրարից, սակայն տարբեր մշակույթների պատկանող մարդիկ ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ։ Եթե խոսես իտալացի միլիոնատերերի, բրազիլացի թափառաշրջիկների, հոլանդալցի ձկնորսների և ֆիլիպինցի ծրագրավորողների հետ նրանց իսկ լեզվով, կհամոզվես, որ բոլոր մարդիկ շատ նման են իրար առանցքային հարցերում։ Բոլորը պարզապես սեր, ապահովություն, ուրախություն և ավելի լավ ապագայի հեռանկար են ուզում։  Յուրաքանչյուրը տարբեր կերպ է փորձում հասնել այս ցանկությունների իրականացմանը, սակայն  ցանկությունները հիմնականում նույնն են։

 

2. Չի կարելի հետաձգել երջանկությունը


Բազմաթիվ մարդիկ մտածում են, որ հենց որ ունենան իրենց երազած այս կամ այն բանը, իրենց կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Սա մոլորություն է։ Երբ հասնում ես այդքան բաղձալի նպատակիդ, հայտնվում է ինչ-որ այլ խնդիր։ Իրականացնելով տարիների երազանքդ՝ դու ուրախանում ես, սակայն այդ ուրախությունը հարատև չէ. ինչ-որ բան միշտ էլ պակասում է կյանքում։

 

Մենք կարող ենք սովորել գոհանալ մեր ունեցածով, ապրել ներկայով՝ միաժամանակ ձգտելով հասնել ավելիին և առաջընթաց գրանցելով։ Պետք է գնահատել ոչ միայն վերջնարդյունքը, այլև ընթացքը։ Հաճո՛ւյք ստացիր նպատակիդ իրականացման ընթացքից։    

 

Շարունակությունը` այստեղ