Սեպտեմբերի 19-ին "Apple" ընկերությունն "iPhone" և "iPhone 6 Plus" նոր սմարթֆոնների պաշտոնական վաճառքներն սկսել է Ավստրալիայում, Ճապոնիայում և Հոնկոնգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Երկար սպասված սարքերը հայտնվել են նաև «Հյուսիային Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պուերտո Ռիկոյի, Սինգապուրի և Մեծ Բրիտանիայի վաճառասեղաններին: Ինչպես նշում է գործակալությունը, Apple-ի ֆլագմանական խանութներում մեծ հերթեր են գոյացել:

 

Նոր գաջեթների արժեքը հասնում Է 299 ԱՄՆ-ի դոլարի: Ռուսաստանում վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 26-ից: Նորույթների գինը կկազմի 31,99 հազարից մինչեւ 46,99 հազար ռուբլի: "iPhone 6"-ը և "iPhone 6 Plus"-ը հանդերձված են համապատասխանաբար 4,7 և 5,5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրաններով: Սարքը թողարկված Է երեք գույնով՝ արծաթագույն, գորշ և ոսկեգույն: Սարքում ներսարված Է A8 պրոցեսոր՝ 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: