Այսօր երգահան Մանե Հակոբյանի ծննդյան օրն է: Նրա տարեդարձիառթիվ Մանեի քույրը` երգչուհի Սիլվա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` մակագրելով. «Իմ կյանքի իմաստ,իմ տաղանդաշատ քույրիկ՝ Մանեսսսս, շնորհավորում եմ 30 ամյակդ։ Ուզում եմ, որ լինես առողջ, երջանիկ, սիրված ու շրջապատված լինես միայն սիրելի մարդկանցով։ Հպարտ եմ ու շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քո նման քույր»։