«Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի» իմաստուն խոսքը հանրությանը եւ հատկապես երիտասարդ սերնդին հիշեցնելու համար Նարեկ Բավեյանը վերջերս նոր երգ ներկայացրեց, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կարող եք դիտել մեր կայքի Videos բաժնում: Երգիչը «Մեր մեծեր»-ից մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:

 

 
Նարեկ Բավեյանը
 


«Երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ, ուսուցանող հոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, սյուժեի գաղափարն էլ իրենն է: Ցույց ենք տալիս, որ պետք է հարգել մեծերին եւ միշտ լսել նրանց խոսքը»,-ասել է նա` հավելելով, որ իր նոր աշխատանքը մի քանի օր է, ինչ եթերում է, իսկ գերակշռում են դրական կարծիքները.«Իհարկե, կան մարդիկ, ովքեր այդքան էլ չեն հավանում, բայց դա ընդամենը նախասիրության հարց է. խիստ բացասական արձագանք չի եղել»:


Շարունակությունը` այստեղ: