LadyNewz.am-ը գրում է.

 

Ճյուղավորված մազերն այն փոքր խնդիրներից են, որ կարող են մեծապես փչացնել Ձեր տրամադրությունը: Սակայն հետևեք այս խորհուրդներին, և մկրատի օգնությանը դիմելու կարիք այլևս չի լինի:

 

Մազերը ճյուղավորվում են առաջին հերթին սնուցող յուղերի ու խոնավության պակասի պատճառով: Այս ամենի բնական քանակությունը վերականգնել կարելի է անգամ տնային պայմաններում: Նախ սկսենք սնունդից: Եթե վարսերն ունեն ճյուղավորվելու միտում, պետք է ավելի շատ օգտագործել յուղալի, «Ա» վիտամին պարունակող մթերքներ, օրինակ՝ ձուկ ու արևածաղկի սերմեր:

 

Ձեզ օգնության կգան նաև դեղատներում վաճառվող մի շարք յուղեր` հատկապես գերչակի, նուշի: Գլուխը լվանալուց կես ժամ առաջ մազարմատներին քսելով այս յուղերը` կխուսափեք մազերի ճյուղավորումից, կհաղորդեք դրանց բնական փայլ ու թարմություն: Մազերը լվանալուց հետո կարող եք թրջել խնձորի քացախով: Իսկ չորացնելիս օգտագործեք փափուկ սրբիչ և ուժով մի շփեք մազերը:

 

Շարունակությունը` այստեղ: