Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեկուկես միլիոն ֆունտ Է հատկացրել Թագավորական շեքսպիրյան ընկերությանը՝ ՈՒիլյամ Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները չինարեն թարգմանելու համար: Այդ մասին իր պաշտոնական կայքում հաղորդել Է Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը: Դրամաշնորհը նաև ֆինանսավորում է չինական դրամատուրգիական կլասիկայի առանձին ստեղծագործությունների անգլեր են թարգմանությունը:

 

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի մշակույթի, մեիդայի և սպորտի նախարար Սաջիդ Ջալիլը, Չինաստանի հետ փոխահարաբերությունների ամրապնդումը Միացյալ Թագավորության կառավարության գերակա խնդիրներից մեկն Է: Մշակույթի լավագույն նմուշների փոխանակումը, նրա կարծիքով, այդ խնդրի լուծման լավագույն ուղիներից մեկն Է: