Life.panorama.am-ը գրում է.


Ամերիկացի հանճարեղ ֆինանսիստ Հենրիետա Հոուլենդ Գրինը ողջ կյանքի ընթացքում ապրում էր ցածր վարձով Չիկագոյի աղքատիկ տներում, իսկ նրա որդու ոտքը ստիպված հեռացրել էին, քանի որ նա մի քանի օր անվճար հիվանդանոց էր փնտրում: Կյանքի վերջում Հենրիետայի ողջ բանկային հաշիվը կազմում էր մոտ 100 միլիոն դոլար: Նա մահացել է 82 տարեկանում սրտի նոպայից, երբ իմացել է, որ տնային տնտեսուհին թանկ խանութից է գնել կաթը: 


Նավթային մագնատ Ջոն Փոլ Գեթին, ով ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում էր, հրաժարվում է վճարել իր թոռանը գողացած և գումար պահանջող հանցագործներին: Վերջիններս կտրում են նրա թոռան ականջի մի մասը և ուղարկում Գեթին: Երեխայի ականջը ստանալուց հետո Գեթը սկսում է սակարկել փրկագնի շուրջ և 6 անգամ ավելի փոքր գումար է վճարում:

 

Սկանդինավյան միլիարդատեր հանս Ռուսինգը, ում կապիտալը կազմում է 8 միլիարդ դոլար, հայտնի է խանութներում ամեն ինչի գինը սակարկելով: Միլիարդատերը երբեք և ոչինչ չի գնում իր սկզբնական արժեքով, իսկ վերջերս նա հին ռուսական «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է գնել:   

 

Շարունակությունը` այստեղ: