Տեստի հարցերին պատասխանեք «այո» կամ  «ոչ»:


1. Սիրու՞մ եք ճանապարհորդել:

2.Ցանկանում եք էլի նոր բան սովորել, քան այն, ինչ դուք գիտեք:

3.Հաճա՞խ եք օգտագործում հանգստացնող կամ քնաբեր դեղեր:

4.Սիրում եք հյուր գնալ կամ հյուր ընդունել:

5.Հաճա՞խ է Ձեզ հաջողվում կանխազգալ սպասվող անհաջողությունը:

6.Ձեզ չի թվու՞մ,որ ձեր ընկերները կյանքում ավելի շատ բանի են հասել, քան դուք:

7. Ձեր կյանքում սպորտը տեղ զբաղեցնու՞մ է:

8.Գտնու՞մ եք, որ ճակատագիրը անարդար է ձեր նկատմամբ:

9. Անհանգստացնու՞մ է ձեզ հնարավոր էկոլոգիական աղետը:

10. Համաձա՞յն եք, որ գիտական առաջընթացը ավելի շատ պրոբլեմներ առաջացնում է, քան թե լուծում:

11.Հաջո՞ղ եք ընտրել ձեր մասնագիտությունը:

12.Դուք ապահովագրե՞լ եք ձեր ունեցվածքը:

13.Կհամաձայնվե՞իք մեկնել այլ քաղաք, եթե այնտեղ ձեզ հետաքրքիր աշխատանք առաջարկեին:

14.Գո՞հ եք ձեր արտաքինից:

15.Հաճա՞խ է ձեզ անհանգստացնում  թուլությունը:

16.Հե՞շտ եք ընտելանում նոր միջավայրին, տեղ գտնում նոր կոլեկտիվում:

17.Ձեզ շրջապատողները գտնու՞մ են, որ դուք եռանդուն, գործունյա մարդ եք:

18.Հավատու՞մ եք անշահախնդիր ընկերությանը:

19.Ձեզ համար գոյություն ունե՞ն անձնական լավ նախանշաններ`երջանիկ թվեր, շաբաթվա հաջողակ օրեր և այլն:

20.Հավատու՞մ եք, որ յուրաքանչյուրն ինքն է ստեղծում իր երջանկությունը:


Հաշվեք բալերը. 1, 2, 4, 7, 11 և 13-20 հարցերի «այո» պատասխանի դեպքում հաշվեք  1 միավոր, «ոչ» պատասխանի դեպքում 0 բալ և հակառակը` 3, 5, 6, 8, 9, 10, 12 հարցերի «այո»-ի դեպքում  0 բալ և «ոչ»-ի դեպքում 1 բալ:


0-4 բալ .  Երևում է  կյանքը ձեզ շատ տհաճություններ է պատճառել և դուք նրանից այլևս լավ բան չեք սպասում:Անհաջողությունները համարում եք անխուսափելի, իսկ ուրախությունները` պատահական: Խղճահարությունը ձեր և անվստահությունը այլ մարդկանց նկատմամբ խանգարում են ձեզ վայելել կյանքը: Որպեսզի  մի քիչ փոխվեք և լավատես լինեք, սովորեք գնահատել այն փոքրիկ ուրախությունները, որ տրվում է մեզանից յուրաքանչյուրին: Հիշեք. կյանքը երբեք այնքան վատը չի լինում, որ  հնարավոր չլինի փոխել մեր վերաբերմունքը նրա նկատմամբ:


5-9 բալ.   Բնույթով դուք կենսուրախ մարդ եք, բայց կյանքի փորձություններում կորցրել եք ձեր լավատեսությունը: Հիասթափությունը և  չիրականացած հույսերը հաճախ են մթագնում ձեր ինքնազգացողությունը: Ձեր գործողությունները ուղղված են ոչ թե նպատակին հասնելուն, այլ անհաջողություններից խուսափելու ցանկությանը: Դրանից էլ ձեզ թվում է, որ ինչ-որ բանի հասել եք: Չէ՞ որ  երբ սպասում եք անհաջողության, այն անպայման իրականանում է: Փորձեք փոխել ձեր տեսակետը: Դուք բավականին ուժեղ եք, որպեսզի  ձեր կյանքը փոխեք դեպի լավը:


10-14 բալ.  Դուք առողջ դատողություն ունեք, գիտեք ձեր և շրջապատի մարդկանց արժեքը: Գիտեք դնել ձեր առաջ իրական նպատակներ և հասնել դրանց: Պարզ տեսնում եք կյանքի ստվերոտ կողմերը, բայց հակված չեք ենթարկվել դրանց: Ձեր ընկերների և մտերիմների համար հուսալի հենարան, քանի որ կարողանում եքև մխիթարել, և անչափ ոգևորել:  Հիասթափությունները ձեզ համար չեն: Սակայն այդպիսի դիրքորոշումը խորթ է ձեր շրջապատին և ձեր լավատեսությունը անհասկանալի է նրանց:


15-18 բալ.  Դուք լի եք կենսասիրությամբ և օպտիմիզմով, միշտ իրադարձությունների և մարդկանց մեջ կարողանում եք լուսավոր կողմեր:


19-20 բալ   Ձեր լավատեսությունը պարզապես անհասկանալի է: Անհաջողությունները  ձեզ համար չեն, դուք նրանց պարզապես շրջանցում եք և շտապում նոր ուրախություններին ընդառաջ: Սակայն մտածեք` չափազանց շատ թեթևամիտ չէ ՞ ձեր դիրքորոշումը: Բացառված չէ, որ լուրջ խնդիրների թերագնահատելը  կարող է երբևէ հանգեցնել անսպասելի  և խոր հիասթափության:


ESem.am