Մեկ տարի առաջ ամուսնացած Լուսինե Թովմասյանն, ըստ շրջանառվող լուրերի, փոքրիկի է սպասում: ArmՏtar.am-ի հետ զրույցում Միսս Հայաստան 2003 և 2005թ.-ի Եվրոպայի Վիցե-միսս տիտղոսին արժանացած Լուսինեն հաստատեց մայրանալու փաստը՝ պատասխանելով. «Այո՛, հաստատում եմ,  մենք բալիկի ենք սպասում»:

 

Ապագա ծնողները դեռ չեն պարզել երեխայի սեռը՝ հավատացնելով, որ դա այդքան էլ կարևոր չէ: Սակայն մեր այն հարցին, թե երբևէ մտածել են այդ մասին, տատանվելով նշեց. «Երևի թե ավելի շատ աղջիկ եմ ցանկացել, բայց երբ առաջնեկդ է լինում, սեռն արդեն կարևորություն չի ունենում»:

 

Երեխայի սեռը չիմանալով՝ նրանք դեռ չեն էլ որոշել անունը, բայց ապագա երիտասարդ մայրիկը հաստատուն նշում է, որ այն որոշելու են ամուսնու՝  Արթուրի հետ: