Տարիներ առաջ, երբ Արցախում չէի եղել, բայց երազում էի այնտեղ լինելու մասին,  դիտեցի «Ինտերնյուսի» պատրաստած «Ղարաբաղյան հեքիաթ» ֆիլմը. Կովկասի ամենաերջանիկ բնակավայրում՝ Վանքում լինել երազում էի դեռ այդ ժամանակվանից:

 

 

 

Վանքն իսկապես հեքիաթային գյուղ է. այստեղ մարդիկ ունեն իրենց խնդիրները, որոնք այս փուլում կապված են խաղաղության հետ, սակայն քեզ ժպտում են ու ասում, որ իրականում մայրաքաղաքը Վանքն է, ոչ թե Ստեփանակերտը:) Այստեղ մանկապարտեզի բակում (այն նաև Վանքի Արվեստի դպրոցն է) տեղադրված արհեստական դաշնամուրը նույնիսկ  երգում է քեզ համար, իսկ բնությունն ուղղակի հրաշալի է:

 

Ասում են՝ այս գյուղի բնակիչները երկարակյաց են, և դա պայմանավորված է  վայրի բնությամբ, մաքուր օդով, էկոլոգիապես մաքուր ջրով, իսկ ես կասեմ, որ դա պայմնավորված է այս մարդկանց բարությամբ ու ժպտերեսությամբ, թեև բնությունն էլ իր գործն է անում :)

 

 

Արցախի այս փոքրիկ գյուղում կարող ես հրաշալի օր անցկացնել. ժայռակերտ առյուծի մասին անկասկած գիտես, այն ևս գտնվում է Վանքում: Արցախ եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտքն է համարում տեսնել  առյուծին ու նկարվել նրա հետ, դե իսկ առյուծն իրեն բնորոշ ձևով մռնչում է մոտեցող յուրաքնչյուր մարդու հետ:)

 

Հենց այս գյուղի մոտակայքում է գտնվում 13-րդ դարի վանական համալիրը՝ Գանձասարը, որը համաշխարհային մշակույթի գանձարանում  ընդգրկված հայկական հինգ հուշարձաններից երրորդն է: Գանձասարն իր անունը ստացել է գյուղի դիմաց գտնվող բլրի անունով, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։  Թերևս արդեն հասկացար, թե որտեղից է իր անունը ստացել Վանք գյուղը: 

 


Վանքը շաաատ սիրող Ամալյա Հովհաննիսյան