Այսօր երգչուհի Աստղիկ Սաֆարյանը տոնում է ծննդյան 28-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդյանս Օրը, դա այն օրն է, երբ ես ետ հայացք եմ գցում իմ նախորդ տարվան և հասկանում, որ Տարեց տարի կյանքը մեզ շատ բան է սովորեցնում, և ամեն տարի ինքս ինձ ավելի հասուն եմ զգում, քան նախորդ տարիներին։ Գնահատում եմ այն լավը,որ պատահել է ինձ, իմ այս տարում, և այն ամեն ինչը, որ կազմել է դրա մի մասը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր ոգեշնչել և հավատացել են ինձ»: