Aroxj.am-ը գրում է.

 

Աշխարհի գիտնականների ուշադրությունը հետզհետե ավելի շատ է կենտրոնանում քնի վրա, ինչը զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ մարդը իր կյանքի մոտ կեըս և որոշ դեպքերում էլ ավելին անց է կացնում քնած վիճակում: Ինչևէ մի շարք ամերիկյան համալսարաններում այժմ ստեղծվել են քնի, դրա բացակայության հետևանքների ուսումնասիրման կետրոններ:


Այդպիսով այս կենտրոններից մեկը իրականացրել է լայնամաշտաբ ուսումնասիրություն, թե ինչպես է քնի պակասը ազդում մարդու օրգանիզմի, աշխատունակության և արդյունավետության վրա: Ինչ հետևանքներ է այն ունենում առողջության և օրգանիզմի ֆունկցիոնալության վրա:


Քանի ժամ է պետք քնել

Փենսիլվանիայի համալսարանի քնի ուսումնասիրության կենտրոնը 48 առողջ կանանց և տղամարդկանց շրջանում յուրահատուկ փորձ է իրականացրել: Նրանց բաժանել են 4 խմբի, առաջինը խումբը պետք է 3 օր շարունակ ընդհանրապես չքներ, երկրորդը քներ 4 ժամ, երրորդը՝ 6 ժամ և վերջին 4-րդ խումբը՝ 8 ժամ:


Այսպիսով 4, 6, 8 ժամ քնողների խումբը այդ ռեժիմը պահպանել է երկու շաբաթ շարունակ, իսկ այդ ընթացքում գիտնականների խումբը գրեթե անդադար հետևել է օրգանիզմում կատարվող փոփոխություններին, ֆունկցիոնալությանը և առողջությանը:


Արդյունքում այն խումբը, որ երկու շաբաթ շարունակ քնել էր օրը 8 ժամ որևէ փոփոխություն չէր կատարվել, ոչ օրգանիզմում, ոչ առողջական վիճակի հետ կապված և ոչ էլ օրգանիզմի ֆուկցիոնալության և արդյունավետության հետ: Միաժամանակ այն խմբի մարդկանց մոտ, որոնք քնել էին 4 և 6 ժամ հետզհետե օրգանիզմի ֆունկցիոնալության և առողջական վիճակի ցուցանիշները սկսել են վատթարանալ:

 

Շարունակությունը` այստեղ: