Երգիչ Մհերն այս ամռանը չի հասցրել հանգստի մեկնել, քանի որ, նրա փոխանցմամբ, իր մոտ  աշխատանքային ակտիվ շրջան է: «Այս տարի ոչ մի հանգիստ չի եղել, որովհետև ամռանն էլ է աշխատանքը շատ»,- ESem.am-ին ասաց երգիչն ու հավելեց, որ խոսքը համերգների, կորպորատիվ միջոցառումների, ակումբային աշխատանքի, նոր երգերի ձայնագրմամբ զբաղված լինելու  մասին է:

 

 

«Շատ կցանկանայի հանգստանալ, սակայն առավելագույնը, որ կարող եմ անել՝ Երևանում լողավազան գնալն ու ուժերս վերականգնելն է»,- նշեց նա: Ըստ երգիչի՝ Հայաստանի հանգստի գոտիներում էլ չի հասցրել լինել, քիչ թե շատ հանգստացել է Յուրմալայում, որտեղ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի շրջանակներում 10 օր է անացկացրել: «Մի քիչ կարողացանք հանգստանալ, ավելի ճիշտ՝ լավ ժամանակ անցկացրինք: Այնտեղ ցուրտ է, ծովը շատ սառն է և ծովափնյա հանգիստ, որպես այդպիսին, չես ունենում,- ասաց երգիչը և ավելացրեց,- Ես միայն ձմռանն եմ կարողանում հանգստանալ՝  հունվարի 15-ից հետո»:

 

 

Մհերի անհանգիստ ամառն անարդյունք չի մնա:) «Շուտով մի քանի նոր երգեր կլինեն: Տեսնենք՝ ինչպես կստացվի, գուցե ծննդյանս օրը՝ նոյեմբերի 13-ին, մենահամերգ ունենամ Երևանում»,- ասաց երգիչն ու հավելեց, որ վերջին անգամ 4 տարի առաջ է մենահամերգ ունեցել Երևանում: Առաջիկայում երգիչը նաև նոր տեսահոլովակ է խոստանում երկրպագուներին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը