Հարսանիքից և կարճատև հանգստից հետո դերասան Բրեդ Փիթը կրկին վերադարձել է աշխատանքի: Օգոստոսի 30-ին Փիթը մեկնել է Մանհեթեն, որտեղ պետք է նկարահանվի ասիական խաղատան գովազդում: Ըստ միջազգային ԶԼՄ-ի` Փիթի հետ գովազդում նկարահանվելու է նաև նրա կոլեգան` Ռոբերտ Դե Նիրոն:

 

Երեկոյան դերասանը գովազդի համար նաև ֆոտոշարքի է մասնակցել: Հիշեցնենք, որ արդեն Մալթայում սկսվել են "By the Sea" ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Անջելինա Ջոլին է: Ջոլին արդեն Մալթայում է, իսկ Փիթը նրան կմիանա մի քանի օրից: 

 

 

питт-5

питт-4

питт-3

питт-2

питт