Անցանկալի մազերից ազատվելու մեթոդներն ու եղանակները շատ են: Յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելություններն ու թերությունները: Նախկինում մեր հոդվածներում անդրադարձել ենք մազահեռացման տեսակներին, ներկայացրել կանոններ ճիշտ մազահեռացման համար: (Տես հոդվածի ներքևում Այս թեմայով բաժնում): Այս անգամ Aroxj.am-ը անդրադարձել է ֆոտոէպիլյացիային: Մեր զրույցը կոսմետոլոգ Գոհար Աբրահամյանի հետ է:


Aroxj.am Ֆոտոէպիլյացիան` մազահեռացման այս տեսակը արդյոք արդյունավետ է:


Գոհար Աբրահամյան , կոսմետոլոգ - Մեթոդի արդյունավետությունը հիմնականում կախված է երեք կարևոր գործոններից` սարքավորումից, մասնագետից և ձեր  օրգանիզմի առանձնահատկություններից: Պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ սարքավորումով են պատրաստվում կատարել մազահանումը և որ երկրի արտադրությանն է պատկանում տվյալ սարքը (առաջատար են համարվում գերմանական, ամերիկյան և իսրաելական արտադրողները): Ցանկալի է, որ դիմեք բժիշկ- դիմահարդարների, քանի որ այս մեթոդն ունի մի շարք հակացուցումներ, որոնք լիարժեք կարող է գնահատել միայն բժիշկը:


Շարունակությունը` այստեղ: